20 01 2022

Մենք մանդատները վայր չենք դրել. այդ արտահայտությունն արել եմ` համերաշխության ֆոն ստեղծելու համար. Վալոդյա Գրիգորյան



 «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված Փարաքար համայնքի   ղեկավարի թեկնածուն այսօր կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց, որ   իրենց մանդատները վայր դրված չեն․  «Մենք մանդատները վայր չենք դրել. այդ արտահայտությունն արել եմ` համերաշխության ֆոն ստեղծելու համար»,-ասաց Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց միայն, որ դիմել են վարչական դատարան՝ կառավարության անգործության հիմքով և կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով։

Գրիգորյանը  լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ  նոր ընտրություններով համայնքում ցնցումներ չեն լինի, համայնքի բնակիչներին չեն տանի նոր լարվածության։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ